Ինչ ուտում եմ` այն եմ

Ինչ ուտում եմ` այն եմ
Մեքենայի շարժիչը կարող է լավ աշխատել լավ վառելիքի դեպքում, եւ ավիրվել, շարքից դուրս գալ անորակ վառելիքից ու անխնամ վերաբերմունքից։ Նույնպես մարդու ընդունած սննդամթերքի հիշողությունը մտնում է նրա օրգանիզմ. Եւ ինչ ուտում՝ այնպես էլ նա մտածում ու գործում է:



Կարող ենք ասել, որ չունենք քաղաքական, հասարակական հարաբերությունների մշակույթ, կամ ընդհանրապես  չունենք մշակույթ, սակայն դրանից գրեթե ոչինչ չի փոխվում: Անհիմն են նաեւ այն եզրակացությունները, թե ժողովուրդը կայացման-ինքնահաստատման շրջանում երեխայի նման հակառակվում է քարոզվող բարձր արժեքներին եւ ընտրում է վատը, ստորինը: Իրականում խնդիրն անկեղծության մեջ է:

Երբ խաբությունն ու քծնանքն է դառնում չափանիշ` Մարդն ընտրում է վատ սովորույթները, որովհետեւ առողջ ապրելակերպով օրինակելի մարդ չի տեսնում:  Ուրեմն սկսենք ամենապարզից:

Հետեւելով մշակութային տարբեր վիճաբանություններին կարելի է ցավով արձանագրել, որ մեր հասարակության մի մասը այդ խնդիրը հետապնդելիս ոչ մի սահմանափակում չեն ճանաչում: Միաժամանակ ժուժկալության, առողջ ապրելակերպի եւ հոգեպես մաքրվելու խրատները հորդորում են մարդուն պասից պաս հրաժարվել կենդանական սննդից, ազատվել նյութական հյուծիչ, նեխած, հնեցված, միաժամանակ թունավոր գայթակղություններից: Որդեգրելով այս ճշմարտությունը առաջարկում եմ ավելի լուրջ քայլ անել դեպի մարդկային քաղաքկրթության ամենապարզ ապրելակերպը. Ընտրել բուսակերությունը ոչ միայն ժա   անակ առ ժամանակ, այլ որպես ապրելակերպ: Մի Ժամանակ մարդը գիտակցաբար մերժեց ուտել ցեղակիցների դիակները:



Ապացուցված է, որ այդ վայրենությունից հրաժարվելուց  հետո նրա առջեւ բացվեցին քաղաքակրթության դարպասները, եւ նրա կյանքի տեւողությունը մի քանի անգամ երկարեց: Իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՞նչ կլինի, երբ մարդը նախընտրի բուսակերությունը. Մարդկային հարաբերությունները էլ ավելի կբարելավվեն,  աշխատասիրությունը գերադասելի կլինի ծուլությունից, ժուժկալությունը՝ ագահությունից, մշակույթը կազատվի սարսափի եւ վայրենության մոտիվներից, անհարկի կրիմին   լ հաբերություններ քարոզելու փոխարեն, հայացքը կուղղվի կառուցողական ու պոզիտիվ մոտեցմանը: Արդյունքում կկրճատվեն դեպրեսիաները և ինքնասպանությունները, կարմատավորվի պարտավորության գիտակցումը բնության, մարդու հանդեպ, զգալի կդառնա կենդանիների հանդեպ հոգատարությունը, և աշխարհի այլ ազգերի հանդեպ կավելանա հարգանքն ու հանդուրժողականությունը. Այս գիտակցումը նույնքան կարեւոր է, որքան ընտանիքի կամ հասարակության հանդեպ պարտավորության գիտակցումը:

Երեք տեսակի մահ կա. Հանուն ընտանիքի, Հանուն հայրենիքի, Հանուն Աստծո:

Երբ Աստված ստեղծեց բուսական և կենդանական աշխարհը, միաժամանակ գիտելիք եւ իրավունք տվեց իշխելու կենդանիներին, բայց ոչ սպանելու. Բազմաթիվ օրենքներ հաստատեց կենդանի էակների հանդեպ բռնություն չկատարելու մասին: Նրա համար տարբերություն չկա անձնասպանի և ուրիշին սպանողի միջև: Երկու դեպքում էլ կյանք է խլվում: Ի վերջո բուսակերությունը բնության հանդեպ սիրո ամենապարզ արտահայտությունն է, ճիշտ այնպես, ինչպես սիրելու ամենաբարձր ու անշահախնդիր մեզ ծանոթ մայրական համբույրը:



Աշխարհում տարածված Vegetarian - բուսակերությունը, որպես սոցիալական մշակույթ, ծագել է Արևելքում, տարածվել Եվրոպայում, Ամերիկայում և Ռուսաստանում: Հայաստանում ապրող շատ բուսակերներ կան, որոնք ավելի քաղաքավարի են, հանդուրժող, հանդարտ վարքի տեր են, և ամենակարևորը` ստեղծագործող են ու աշխատասեր: Աշխարհահռչակ հայտնի գրողների, դերասանների, ռեժիսորների, նկարիչների, գիտնականների որոշ մասը վեգետարիան են. Միքելանջելո, Սոկրատես, Սերվանտես, Չարլզ Դարվին, Լեվ Տոլստոյ, Հովհաննես Թումանյան, ինչպես նաեւ, ժամանակակիցները` Դաստինգ Հոֆման, Շերոն Ստոուն, Մադոննա, Մ   յքլ Ջեկսոնը, Դեմի Մուր, Նիկոլաս Սկեյջ, Կիմ Բեսինջեր, Տոմ Կռուզ,  Պոլ Մակարտնի, Ջորջ Հարիսոն և շատ ուրիշներ:



Կարծում եմ հասարակական դիրք ունեցող բուսակերները կամ նրանց դերը կարևորողները անելիքներ ունեն: Առաջարկում եմ ստեղծել «Բուսակերների ակումբ»՝ ոչ միայն համեղ, այլ նաև խելամիտ սնվելու, հետաքրքիր ապրելու նպատակով: Մի օր  շատերի համար կպարզվի, որ բուսակեր մարդիկ ավելի սթափ են, քան դիակակերությամբ և հնեցված մթերքով ինքնաթունավորվողները, եւ այդ ժամանակ մեր Կյանքում շատ բան կփոխվի դեպի լավը:





Գայանե Մարտիրոսյան