Բրիտանական թագուհին ճգնաժամի պատճառով չեղյալ է հայտարարել ամանորյա երեկույթը

Բրիտանական թագուհին ճգնաժամի պատճառով չեղյալ է հայտարարել ամանորյա երեկույթը
Ճգնաժամի պայմաններում միջոցներ տնտեսելու նպատակով Էլիզաբեթ Երկրորդ թագուհին չեղյալ է համարել Բուքինգեմյան պալատում կազմակերպվելիք ամանորյա տոնակատարությունը: Բրիտանական թագուհին որոշել է այս կերպ ցուցաբերել իր մտահոգությունը և ըմբռնողական վերաբերմունքը տնտեսակա դժվարությունների առջև կանգնած իր ժողովրդի նկատմամբ: Նշենք, որ ամանորյա երեկույթը Բուքինգեմյան պալատի ամենահին ավանդույթներից մեկն է, որին ներկա են գտնվում ոչ միայն թագավորական ընտանիքի անդամներն, այլև բազմաթիվ ծառայողներ, որոնց համար այս երեկույթը բացառիկ հնարավորություն է անմիջական կերպով շփվել թագավորական ընտանիքի անդամների հետ:



Բուքինգեմյան երեկույթը սովորաբար կազմակերպվում է 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում է շուրջ 1200 մարդ, իսկ երեկույթի կազմակերպման համար ծախսվում է ավելի քան 50 հազար ֆունտ: Նշենք, որ նախորդ անգամ Բուքինգեմյան ամանորյա տոնակատարությունը համընկել էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մեկնարկի հետ: Այդ ժամանակ բրիտանական թագուհին տնտեսել էր տոնական նվերներին հատկացվող գումարներից:



b24.am