Թուրքերն ու ադրբեջանցիներն ընդդեմ Իրանի

Նշենք, որ մինչ այդ նույն պահանջներով բողոքի ակցիա էր անցկացվել Բաքվում Իրանի դեսպանատան շենքի առջեւ: Դեռեւս հունվարի սկզբին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել էր, թե Իրանը չի պատրաստվում որեւէ կերպ ազդեցություն ունենալ Ադրբեջանի կրթության նախարարի այն որոշման վրա, համաձայն որի` ադրբեջանական կրթական համալիրներում չադրա կրելն արգելվում է:
Նա նշել է, որ չադրա կրելու արգելքը Ադրբեջանի ներքին խնդիրն է: Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին կրթական համալիրներում չադրա կրելու վերաբերյալ Ադրբեջանի կրթության նախարարի դիրքորոշումը զայրույթի ալիք էր բարձրացրել ազգայնականների մոտ, որոնք բողոքի ակցիաներ էին կազմակերպում նախարարության շենքի դիմաց: Կրթության նախարար Միսիր Մարդանովը, մեկնաբանելով այդ բողոքի ակցիաները, հայտարարել էր, որ ներքին եւ արտաքին շահագրգռված ուժերը դիտավորյալ սրում են իրավիճակը: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչն ըստ էության պատասխանել է Ադրբեջանի նախարարի հայտարարությանը` հասկացնելով, որ Իրանը շահագրգռված չէ չադրա չկրելու խնդրում:
Սակայն ադրբեջանցիներին այս հայտարարությունն արժանահավատ չի թվացել, նրանք մասնավորապես իրանական «Սախար-2» հեռուստաընկերությանը մեղադրում են հակաադրբեջանական քարոզչություն իրականացնելու մեջ, իսկ պաշտոնական Թեհրանը մեղադրվում է այդ հեռուստաալիքի միջոցով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ: Ադրբեջանի արտգործնախարարությունը ներկայումս ուղիներ է փնտրում այդ հեռուստաալիքի հեռարձակումը երկրի տարածքում դադարեցնելու համար:
Կարծիքներ