Աշխարհի ամենաշոկահարույց դելիկատեսները (ֆոտոշարք)

Աշխարհի ամենաշոկահարույց դելիկատեսները (ֆոտոշարք)

Ասիան հայտնի է իր ընտիր ճաշատեսակներով, դելիկատեսներով, համեմունքներով ու անուշեղեններով, սակայն որոշ երկրներում ձեզ կարող են առաջարկել բավական տարօրինակ, նույնիսկ կարելի է ասել` սարսափելի ճաշատեսակներ, որոնք դժվար թե երբեւէ ցանկություն հայտնեք փորձելու: Չնայած ներկայացված ուտեստներից որոշները կարելի է հանդիպել ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան մայրցամաքի մի շարք երկրներում:



Թյուննոսի աչք. Խոհարարական արվեստի այս հրաշքը դուք կարող եք գտնել միայն Ճապոնիայում: Թերեւս սա ամենամեծ ձկան աչքն է, որը դուք երբեւէ տեսել եք: Դե իհարկե այս աչքը տեսնելիս ախորժակ դժվար թե գռգռվի: Սա ուտելու միակ եղանակը այն միանգամից կուլ տալն է եւ մոռանալը այդ մասին, հակառակ դեպքում հետեւանքներն անկանխատեսելի են:







Բուլյոն արյունից. Այս արնոտ կտորները Լաոսի խոհանոցի համար սովորական ուտելիք են, ու եթե ինչ-որ մեկն այնուամենայնիվ ուզում եք փորձել դրանք, միշտ կարող է գտնել Լուանգ Փրաբանգի Ֆուզի շուկայում նույնքան առատության, որքան Մալաթիայի շուկայում` խորովածն ու քյաբաբն են:







Ցլի ամորձիներ. Սա Չինաստանի հարավային մասի տնային տնտեսությունների համար ամենասովորական կերակուր է: Շատ հաճախ սրանք կարելի է տեսնել մսագործի կրպակից կախ տված` տարբեր այլ մսեղենի հետ միասին: Ինչպես ասում են չինացիները` մենք բաց ենք ցանկացած կերակուրի համար:







Չղջիկ. Եփած չղջիկը բավական գնահատված ուտեստ է Ասիայում: Եւ նույնքան թանկ է: Իրական դելիկատես համարվող այս կերակուրը կարելի է փորձել Ֆիջիում եւ այլ ասիական երկրներում: Ասում են` սրա համը ոչնչով չի տարբերվում հավի համից:







Խոզի ուղեղ. Չնայած այս կերակրատեսակը գուցե չթվա խիստ տարօրինակ, բայց դժվար թե այն գտնեք ամեն մի ռեստորանում:



Շարունակելի...