Շակուրովը բացահայտում է Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի որոշ մանրամասներ

Շակուրովը բացահայտում է Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի որոշ մանրամասներ
Արդեն մի քանի օր է, ինչ  Հայաստանում են գտնվում Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Շակուրովը եւ ոչ պակաս նշանավոր կինոդերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն: Նրանք նկարահանվում են Մհեր Մկրտչյանի (Ալբերտ Մկրտչյանի որդու) նոր ֆիլմում, որն ըստ ամենայնի անվանվելու է «Դեդ 005»: Ֆիլմը պատմում է 70 տարեկան թոշակառու Օլեգ Ստեպանովիչի՝ «քայլող ստի դետեկտորի» (ով իր ողջ կյանքի ընթացքում լրտեսներ և դավաճաններ է բացահայտել) և նրա թոռան՝ Անդրեյի մասին։ Երբ ժամանակակից պապը խելագարվում է ձանձրույթից՝ Մոսկվայի այգիներում կարապներ կերակրելով, այդ ժամանակ  Երևանում  Անդրեյը ծանոթանում և սիրահարվում է հարևանուհուն՝ հմայիչ ուսանողուհի Աննային:



Ինչպես նշում է webtv.am-ը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Շակուրովը, որը մարմնավորում է պապի դերը, ավելի է բացում չակերտները. «Այս ֆիլմը սիրո մասին է, երկու երիտասարդների, ավելի ճիշտ` իմ թոռան, ով տաղանդավոր է եւ արդեն դիվանագետ: Պապը օգնում է գտնել նրան իր երջանկությունը: Թոռս սխալ է գործել, իսկ պապը «ֆեեսբեշնիկ» է եւ փորձում է հարթել սխալը: Չնայած, որ ֆիլմում նոր եմ թոշակի անցել, արյունս եռում է, ուզում եմ աշխատել: Թոռանս ընկերուհին անհավատարիմ է, իսկ տղան սիրահարված է եւ չի նկատում դա, եւ պապը ծանոթացնում է մի աղջկա հետ, ով  իրեն պետք է: Իսկ Վախթանգ Կիկաբիձեն խաղում է ընկերոջս դերում, սա սիրային պատմություն է մի փոքր  դետեկտիվ մասով»:



Ինքը` Մհեր Մկրտչյանն, իր նոր ֆիլմի մասին ասում է. «Ցանկանում եմ նկարել գեղեցիկ սիրո պատմություն, թե ինչպես է  ռուս դիվանագետը, աշխատելով Հայաստանում, սիրահարվում մի գեղեցիկ հայ աղջկա: Ես կարող եմ կատակել և հումորով ներկայացնել մեր ազգային կոլորիտն այնպես, որ կատակից հետո չամաչեմ, այլ հպարտանամ մեր կոլորիտով: Դա բարդ բան չէ, պարզապես պետք չէ միավորներ հավաքել ստորացման միջոցով: Ֆիլմն ուղղված է հիմնականում ռուսական լսարանին: Պետք է ներկայացնել իրականը»։



Ֆիլմում նկարահանվում են հայ և ռուս դերասաններ Սերգեյ Շակուրովը, Վախթանգ Կիկաբիձեն, Թամարա Պետրոսյանը, Կոնստանտին Յուշկեւիչը, Հրանտ Թոխատյանը, Սերգեյ Ստեպանչենկոն, Տատյանա Լուտաեւան, Դմիտրի Մարյանովը և այլոք:



Ֆիլմի նկարահման հրապարակում արված ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ: