Շենքի հիմքը նստել է

Շենքի հիմքը նստել է
Հազարամյակի կառույց թմբկահարվող Հյուսիսային պողոտան, որ պիտի դարերի միջով ճամփորդեր, արդեն ճաք է տալիս, երբ դեռ անգամ ներքին հարդարման աշխատանքները չեն ավարտվել: «Հյուսիսային պողոտա 3» հասցեում գտնվող Թումանյան-Տերյան խաչմերուկի էլիտար երկնաքերն արդեն նստվածք է տվել, երկու կողմից շենքի հիմքը նստել է՝ առաջացնելով պատերի երկարությամբ ձգվող փոսեր: Պատերն էլ մայթեզրից վերեւ են հորիզոնական ճաք տվել: Իսկ շենքի ճակատին հպարտ մակագրությունն է. «Կառուցեց Սամվել Մայրապետյանը, ճարտարապետներ՝ Նարեկ Սարգսյան, Աշոտ Ալեքսանյան, շինարար՝ Գագիկ Գալստյան - 2008թ.»: