«Գրեթերթ»-ը՝ 5 տարեկան

«Գրեթերթ»-ը՝ 5 տարեկան
Երեկ երեւանյան ակումբներից մեկում նշել են «Գրեթերթի» 5-ամյակը: Գուրգեն Խանջյանի «Գրեթերթը» երիտասարդներին սովորեցրեց փողոցն անցնել։ Երիտասարդները քայլեցին նրա օգնությամբ, ապա՝ նրա հետ, հետո՝ ինքնուրույն։ 5 տարի, 20 համար, 130 հեղինակների ստեղծագործություններ, որոնցից մեծ մասն իրենց առաջին քայլերը արեցին ու կայացան «Գրեթերթում»։ Այսօր առանց այդ սերնդի ներկայացուցիչների անհնար է պատկերացնել ժամանակակից հայ գրականությունը։ Գրեթերթյան սերունդը եկա՛վ, ձեւավորվե՛ց, ապացուցեց, որ կա եւ կարող է եղանակ թելադրել  մեր գրականության մեջ։