Իմունիտետ են ձեռք բերել

Իմունիտետ են ձեռք բերել
Ինչքան սրվում է սոցիալական վիճակը եւ տարբեր կառույցներ անհեռատես որոշումներ են կայացնում, այնքան հինգշաբթի օրերին մարդաշատ է դառնում կառավարության դիմացի մայթը: Երեկ այս տարածքում էին հավաքվել զոհվածների մայրերը, դատարաններից գանգատվողները, սխալ հանքարդյունահանումից բողոքողները, հաշմանդամ օդաչուները, Թեղուտի պաշտպանները, փողոցային առեւտրով զբաղվողները, Վարդանանց փողոցի կրպակատերերը եւ ուրիշներ: Իսկ կառավարությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել՝ ոչ առանձնապես հուզվում են, ոչ էլ անգամ լսում այդ մարդկանց: