«Ազատությունը ազատ չլինելուդ մասին հրապարակավ գոռալու ազատությունն է»… (վիդեո)

«Ազատությունը ազատ չլինելուդ մասին հրապարակավ գոռալու ազատությունն է»…  (վիդեո)
«Ես ազատ եմ. այս սուտն այնքան հաճախ եմ կրկնել, որ ինքս էլ եմ սկսել հավատալ դրան».  սրանք սովորական կուբացիների անկեղծությամբ ասված խոսքեր են, որ հնչում են Անդրեա Ռոգոնի «Ես ազատ եմ» ֆիլմում:



Նրանք քաջատեղյակ են, թե ինչ սահմանափակումներ են գործում իրենց դեմ` որպես մարդ արարածների: Հասարակության թիվ մեկ թշնամին Յոանի Սանչեսն է` մի կին բլոգեր, որն իր հոդվածներում մերկացնում է համակարգի էությունը: «Ազատությունը ազատ չլինելուդ մասին հրապարակավ գոռալու ազատությունն է», - ասում է նա: Շատ հուսահատ կուբացիներ սիրտ են արել, կյանքը վտանգելով, անցնել Միացյալ Նահանգներ: Բայց բանաստեղծ Կոնստանտինոս Պ. Կավաֆիսի խոսքերով ասած, ուր էլ որ գնաս, միշտ կքայլես Հավանայի փողոցներով. անցյալը չես թոթափի:



Գերմանիայում ծնված Անդրեա Ռոգոն օրեր առաջ Հայաստանում էր, «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի թվում: Նրա «Ես ազատ եմ» ֆիլմը այդ օրերին ցուցադրվեց հայաստանցի կինոսիրողին: webtv-ի ներկայացուցիչները Անդրեայի հետ պայմանավորվեցին ընդամենը 3 օր ֆիլմը ցուցադրել webtv-ի վիրտուալ կինոթատրոնում: Անդրեան համաձայնեց: Ժամանակի սղության պատճառով Անդրեայի հետ webtv-ի հարցազրույցը չկայացավ, բայց պայմանավորվածություն կա այն օնլայն իրականացնելու: Ի դեպ Անդրեան 2006-2007 թթ. ուսանել է Կուբայի Կինոյի և հեռուստատեսության միջազգային դպրոցում (EICTV): Սովորել է նաեւ Բադեն-Վյուրթեմբերգի կինոակադեմիայի վավերագրական ռեժիսուրայի բաժնում: 2010-ից ազատ ռեժիսոր է: «Ես ազատ եմ» ֆիմը նկարահանել է 2010 թվականին:



Ֆիլմը կարելի է դիտել այստեղ