Նստարանը վերածվել է բնակարանի

Նստարանը վերածվել է բնակարանի
Ոմանց համար այս նստարանը գովազդային վահանակ է կամ երկար քայլելուց հետո դադար առնելու հնարավորություն, իսկ այս տարեց մարդու համար՝ բնակարան, մահճակալ ու ապրելու վայր: Զավակներ ունի՞ արդյոք նա՝ չգիտենք, սակայն որ պետություն չունի՝ փաստ է: Այս տարիքում նա պետք է վաստակած հանգստի անցած լիներ՝ անգամ եթե իր ողջ կյանքում ոչ մի օր չի աշխատել: Իսկ մեզանում երկար ու ձիգ տարիներ տքնաջան աշխատած, իր պետությանն ու հասարակությանը ծառայած մարդիկ էլ են հայտնվում անօթեւանի կարգավիճակում: