Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 14-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 14-ի համարում

Սպանվել է «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանը: Նա օրեր առաջ «Հրապարակի» խմբագրությունում էր:  Սա երկրորդ առեղծվածային սպանությունն է, որը կատարվում է մեր աչքի առաջ:



«Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հերթական ապօրինությունը՝ խմբագրությունը 6 միլիոն պետք է վճարի մեր «աղքատ» օլիգարխներին. մարդու իրավունքների պաշտպանից պարզաբանումներ է պահանջել Սոնա Հարությունյանը:



 «Վիրավորանքի եւ զրպարտության մասին» ՀՀ օրենքն ապաքրեականացնելուց հետո լրատվամիջոցների դեմ 14 դատական հայց է ներկայացվել, եւ հետաքրքիր է, որ  համարյա բոլոր դեպքերում հայցվորներն օլիգարխներն են:



Ազգային ժողովի «սեպտեմբերի 1»-ը. առաջին դասին՝ 131-ից 91-ն էր ներկա: Լուսինե Շահվերդյանն էլ էր առաջին անգամ ԱԺ-ում եւ զարմացած էր ազգի ընտրյալների անպարտաճանաչության վրա:



«Եվ դուք, որքան էլ «ուժեղ» եւ «զորավոր» եք, չեք կարողանալու խանգարել ինձ, քանի որ Արարիչը հենց արարողների կողմից է»,- Արմավիրի մարզպետին է գրում 27-ամյա  Անդրանիկ Ղուկասյանը՝ պատասխան պահանջելով իշխանավորից:



Ծաղիկների աշխարհում Ֆելիքս Եղիազարյանը «ծնկաչոք ման» չի եկել, բայց գներն ուսումնասիրելով՝ խորհուրդ է տալիս. աշխատեք չմեռնել, դա թանկ հաճույք է:



Թրթռուն ականջներով ու կարճլիկ աշխույժ պոչով ուլիկը մի տեսակ կռկվել է, խեղճացել, հայացքն անշարժացել է… Թոնրի մեջ կախված Խաչվերաց տոնակատարությանը մատուցվելիք  բացառիկ նվերի միսը Արամ Պաչյանին հին է թվում…



30 մտավորականներ եւ 8 հասարակական կազմակերպություն  Սերժ Սարգսյանի մեծահոգությանն են ապավինում եւ խնդրում  կիրառել սահմանադրական բացառիկ իրավունքն ու ներում շնորհել 15 եւ ավելի տարիներ իրենց պատիժը կրող, մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի, ապա ՀՀ նախագահի 2003 թ. հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց:



Այս եւ այլ հետաքրքիր հոդվածներ, լուրեր «Հրապարակի» սեպտեմբերի 14-ի համարում: