Տիգրան Մուկուչյանը նշանակվելու է ԿԸՀ նախագահ

Տիգրան Մուկուչյանը նշանակվելու է ԿԸՀ նախագահ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանին հասարակությունը ճանաչում է «Իմ իրավունքը» դատական հեռուստահաղորդաշարից, որտեղ դատավոր Մուկուչյանն անաչառ էր եւ գրագետ, ուստի միանգամից սիրվեց հանդիսատեսի կողմից: Մարդիկ, դիմելով վերաքննիչ քաղաքացիական դատարան, որի նախագահն էր ժամանակին Մուկուչյանը, խնդրում էին, որ հենց նա քննի իրենց գործը: Երեկ Մուկուչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նա նշանակվելու է Գարեգին Ազարյանի փոխարեն՝ ԿԸՀ նախագահ: Թերեւս սա այն քիչ հաջողված նշանակումներից է, որ եղել է վերջին տարիներին:  Ի դեպ նա 1996թ-ին ԿԸՀ անդամ է եղել: