Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 9-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 9-ի համարում
Հոկտեմբերի 8-ին խորհրդարանում այնքան զավեշտալի եւ անօրինական դեպքեր են տեղի ունեցել, որ Ավետիս Բաբաջանյանը չէր կարողանում որոշել,  թե որի նկարագրությունից սկսի. կարդացեք հայրենի ընտրյալների արկածների մասին՝ խորհրդարանում:



Ինչու ԲՀԿ-ն չդարձավ  եվրոպական ընտանիքի անդամը, գուցե նա չի՞ համապատասխանում «Եվրոստանդարտներին»:



Արամ Մանուկյանը «թշնամիներ» ունի հանձինս ազատ մամուլի, նրանց շարքում է նաեւ «Հրապարակը», ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանն ասում է, որ իրենք թշնամիներ չունեն մամուլում, մանավանդ եթե մամուլը նույն խնդիրներն է իր առաջ դրել, ինչ որ իրենք:



ԱՄՆ  նորանշանակ դեսպանը  հայերեն է սովորում: - O my God!!!, շատ հետաքրքիր լեզու է այս հայերենը, ասել է դեսպանը: Էդիկ Անդրեասյանն է պատմում:



Իսկ Ամերիկյան մյուս  դիվանագետը, ոչ ավել ոչ պակաս՝ Հիլարի Քլինթոնն ասել է «Ընտրություններըչենեղելոչարդարեւոչէլազատ»: Խոսքը ՀՀ ԱԺ նախագահի ընտությունների մասին չէ:



Սիրիայում կրկին  խռովություններ, կրակոցներ, դիմություն եւ ընդդիմություն, մի խոսքով  Լիբյայի օրինակը կարծես կրկնվում է:



ԱԱԾ է «հրավիրվել»  արձակագիր Արմեն Օհանյանը: ՀԱԿ ակտիվիստի բերման ենթարկվելու պատճառը ամենեւին էլ շարժումը չէ:



Մեր հյուրն են «Արմքոմեդի»  վեբ-կայքի տղաները, որոնք երեք տարվա  մեջ աճել են եւ գրավել ինտերնետը:



Այս եւ այլ հետաքրքիր  լուրեր եւ հոդվածներ կարդացեք «Հրապարակի» դեկտեմբերի 9-ի համարում: