Պուտինը տարակուսանքի մեջ է եղել

Պուտինը տարակուսանքի մեջ է եղել
Երեկ իր ցինիզմով ցնցող մի հայտարարություն է արել Ռուսաստանի վարչապետ, գրեթե նախագահ Վլադիմիր Պուտինը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից բողոքող ցուցարարների կրծքին կապած սպիտակ ժապավենների մասին խոսելով՝ նա ասել է, թե սկզբում ինքը տարակուսանքի մեջ է ընկել. իրեն թվացել է, թե ցույցը ՁԻԱՀ-ին է առնչվում, իսկ սպիտակ ժապավենիկները «պահպանակներ են, որոնք ցուցարարները, չգիտես ինչու, ամրացրել են իրենց կրծքին»: