Նախկին շեֆի ազդեցության տիրույթում է

Նախկին շեֆի ազդեցության տիրույթում է
Երեկ մեր թղթակիցը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է Դավիթ Հարությունյանին եւ Ալիկ Սարգսյանին: Երկուսն էլ ասել են, որ եկել են ՀՀԿ նախընտրական շտաբի նիստին մասնակցելու: Ուշագրավ է հատկապես նախկին ոստիկանապետի հայտնվելը, որը նախկինում ի պաշտոնե չէր կարող կուսակցական գործունեությամբ զբաղվել, իսկ հիմա, փաստորեն, ակտիվորեն զբաղվում է: Ավելին՝ նա կրկին հայտնվել է իր նախկին շեֆի՝ Հովիկ Աբրահամյանի ազդեցության տիրույթում: