«Parada»-ն կցուցադրվի. ինչի՞ մասին է մեզ «իրազեկում» Արևմուտքը

«Parada»-ն կցուցադրվի. ինչի՞ մասին է մեզ «իրազեկում» Արևմուտքը
Հոկտեմբերի 17-ին և 18-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում կցուցադրվի մեծ աղմուկ հանած«Parada» ֆիլմը, որն իրականացվում է ԵՄ պատվիրակության ու Գերմանիայի դեսպանության կողմից: Կազմակերպիչները նշում են, թե ֆիլմը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկմանն ուղղված ԵՄ գործողությունների մի մասն է և այն վերաբերվում է լեսբուհիների, գեյերի, երկսեռականների և փոխսեռականների (ԼԳԵՓ) նկատմամբ խտրականության բացառմանը:



Հիշեցնենք, որ նախապես ծրագրված ցուցադրությունները հետձգվեցին, երբ մի շարք հաստատություններ հրաժարվեցին իրենց տարածքում ցուցադրել ֆիլմը: