«Ճապոնական դուդուկի» վարպետը Հայաստանում համերգ կունենա

«Ճապոնական դուդուկի» վարպետը Հայաստանում համերգ կունենա
Ճապոնացի երաժիշտ Կոիչի Յոշիդան հոկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում համատեղ համերգ կունենա  դուդուկահար Գևորգ Դաբաղյանի հետ: «Ճապոնական դուդուկի» վարպետ երաժիշտը Հայաստան է հրավիրել հայ-ճապոնական «Japar 20»  և հայ-ֆրանսիական RISKOV ասոցիացիաների կողմից՝ Հայաստան- Ճապոնիա հարաբերությունների հաստատման 20-ամյակի առիթով:  



Համերգային երկրորդ օրը  կանցկացվի Խաչիկ գյուղում՝ գյուղապետարանի աջակցությամբ:



«Մեր նպատակն է ամրապնդել հայ-ճապոնական բարեկամությունը, դրա առարկայական դրսևորումներից մեկն էլ այն է, որ  մտադիր ենք վերանորոգել Խաչիկ գյուղի թատրոնի շենքը»,-նշում է «Japar 20» -ի նախագահ Կումի Օզակին:



2 ժամ տևողությամբ համերգին հանդես կգա նաև Կոիչի Յոշիդայի կինը՝ կոլիգրաֆ Եկատերինա Նազարովան, ով կցուցադրի իր անհատական աշխատանքները:



ՀՀ Մշակույթի նախարարությունը ողջունել է «Japar 20»-ի և RISKOV-ի ասոցիացիաների նախաձեռնությունը: