Վարչապետը Սայաթ-Նովային ասպարեզ է դուրս բերում

Վարչապետը Սայաթ-Նովային ասպարեզ է դուրս բերում
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սայաթ-Նովայի 300-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Տեղեկացվել է նաև, որ Սայաթ-Նովայի 300-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտնի մարդկանց և կարևոր իրադարձություն¬ների 2012-2013 թթ. օրացույցում:Օրակարգային երկրորդ հարցով նիստի մասնակիցները հանդես են եկել Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված այլ միջոցառումների կազմակերպման մասին առաջարկներով: Մասնավորապես, առաջարկվել է Սայաթ-Նովային նվիրված գրականությունը և նյութերը թարգմանել տարբեր լեզուներով և միջազգաին միջոցառումների ընթացքում ներկայացնել միջազգային հանրությանը:

Վարչապետ Սարգսյանը ողջունել է այդ գաղափարը և նշել. «Կարևոր է միջազգային ասպարեզում ներկայացնել Սայաթ-Նովային: Պետք է մեծանուն երգահանին ներկայացնենք նաև անգլերեն և ռուսերեն թարգմանված նյութերով: Ընդհանրապես, մենք պետք է կարողանանք քարոզել մեր արվեստը, գրականությունն ու մշակութային ժառանգությունը, այսինքն՝ միջազգայնացնել մեր պատմամշակութային արժեքները»,- ասել է վարչապետը: