Սերժ Սարգսյանն այցելել է Հայրիկյանին

Սերժ Սարգսյանն այցելել է Հայրիկյանին
ՀՀ  Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ նախագաի թեկնածու, ԱԻՄ նախագահ  Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակ: «Այս զազրելի հանցագործությունն ուղղված է ոչ միայն Հայրիկյան թեկնածուի դեմ, այլև՝ հանրության դեմ: Այն մարդիկ, ովքեր կանգնած են հանցագործության հետևում,  նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Թող բոլորը վստահ լինեն, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են, որ գտնենք հանցագործներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:



Հիշեցնենք, որ այս գիշերը Տպագրիչների փողոցում մահափորձ են կատարել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  դեմ: Վերջինս հրազենային ծանր վնասվածք ստանալով՝ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Այսօր նա ենթարկել է վիրահատության: Հայրիկյանի վիճակը կայուն է: