Քոչարյանի, թե՞ Սերժ Սարգսյանի «հագով»

Քոչարյանի, թե՞ Սերժ Սարգսյանի «հագով»
Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները` իրենք այս օրերին սպասում են տեսնեն, թե ինչով  է ավարտվելու ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորման գործընթացը. այն լինելու է Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի «հագով», ինչպես նաեւ` իրենց կոալիցիա մտնելու առաջարկ արվելո՞ւ է, թե՞ ոչ: Ըստ այդմ էլ որոշելու են իրենց անելիքները:  Մի բան, ըստ նրանց, հաստատ է. ԲՀԿ-ն անպայման մասնակցելու է առաջիկայում տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Մասնակցության ֆորմատը նույնպես կախված է վերը նշված գործընթացներից: Ընդ որում, ԲՀԿ-ականները հաստատեցին օրերս իրենց նեղ «կռուգում» շրջանառվող տեսակետը, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում, որ ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: