Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Կարեն Կարապետյանին

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Կարեն Կարապետյանին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հաստատել է, որ երկուշաբթի օրը հանդիպել է «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն  Կարապետյանին:



 



Եվ չնայած ասում են, թե զրույցի թեման եղել է Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալը, Աբրահամյանը հերքել է դա՝ ասելով, որ ոչ մի քաղաքական հարց հանդիպման ժամանակ չեն քննարկել: Ըստ մեր աղբյուրների, Կարապետյանին վարչապետի պաշտոնում տեսնողները պնդում են, որ այդ քայլին կարելի է գնալ մի պայմանով՝ եթե 2018-ին նա լինի Սերժ Սարգսյանի իրավահաջորդը: