Առաջադրումներ դեռ չեն եղել

Առաջադրումներ դեռ չեն եղել
Թեև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը մեկնարկել է մարտի 11-ին, սակայն մինչ այս պահը առաջադրումներ դեռ չեն եղել: Եվ սա այն դեպքում, որ իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են մի շարք քաղաքական ուժեր: Սրա հետ մեկտեղ, ինչպես տեպեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:

ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից: