Եկեղեցին, որ եղել է բանտ, կինոսրահ, պահեստ...

Եկեղեցին, որ եղել է բանտ, կինոսրահ, պահեստ...
Թուրքիայի Սվաս (Սեբաստիա) նահանգում զբոսաշրջության զարգացմանն աջակցելու նպատակով իշխանությունները որոշել են վերանորոգել հայկական պատմական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է  Գյուրուն քաղաքի Փընարօնյու թաղամասում: Գյուրունի քաղաքապետ Մեհմեդ Աքթաշը հանրությանը պարզորոշ ասել է, որ իրենք պատմամշակութային կոթողները վերականգնում են, որպեսզի զարգացնեն զբոսաշրջությունը: Ժամանակին այդ եկեղեցին օգտագործվել է նախ որպես բանտ, ապա` կինոսրահ, այնուհետև` պահեստ:



Մեհմեդ Աքթաշը հաղորդում է, որ շրջակայքի բարեկարգման, վերաձևավորման և չափագրման աշխատաքների վերաբերյալ նախագծերը  վավերացվել է Սվասի մշակութային ժառանգության պահպահման նահանգային կառույցի  կողմից: Ըստ Աքթաշի` վերականգնողական աշխատանքներով զբաղվող հանձախումբը համագործակցելու է մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Սվասի նահանգապետարանի հետ: Եկեղեցու վերականգնումից հետո նախատեսվում է այն վերածել քաղաքային թանգարանի և առաջացնել հանրային հետաքրքություն: Եկեղեցուն հարակից լեռնաքարանձավային վայրերը ևս բարեկարգվելու են: