Վախճանվել է Վալերի Զոլոտուխինը

Վախճանվել է Վալերի Զոլոտուխինը
Ծանր հիվանդությունից հետո, 72 տարեկան հասակում վախճանվել է հանրաճանաչ ռուս  դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Զոլոտուխինը։ Նա այս ամսվա սկզբին հոսպիտալացվել էր և բժիշկները վիճակը գնահատում էին կայուն ծանր: Զոլոտուխինը հանդիսատեսին հայտնի էր ոչ միայն թատրոնում մարմնավորած տասնյակ կերպարներով, այլև  ֆիլմերում խաղացած ոչ պակաս հետաքրքրական դերերով: Կինոսիրողները դեռ երկար նրան կհիշեն  «Տայգայի տերը», «Գանձերի կղզին», «Վարպետն ու Մարգարիտան», «Բումբարաշ»և այլ ֆիլմերում իր ունեցած մասնակցությամբ: Զոլոտուխինը նաև գրքերի հեղինակ էր: