«Արեւավիշապ». գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը Հայաստանում

«Արեւավիշապ». գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը Հայաստանում
Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը հայտարարում են, որ հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվելու կապակցությամբ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում կկազմակերպվի«Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը: Փառատոնին կմասնակցեն երգիծանկարիչները, գրազարդերն ու գրաֆիկները՝ ներկայացնելով երգիծանկարներ, կոմիքսներ, ստրիպներ, շարժեր: Մասնակցիները կարժանանան մրցանակների: Մրցանակակիրները կընտրվեն էլեկտրոնային քվեարկության միջոցով: 1-ին, 2-րդ, 3-րդ գլխավոր մրցանակներ են «Ոսկե Արևավիշապ», «Արծաթե Արևավիշապ» և «Բրոնզե Արևավիշապ»: Կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ՝ ՀՀ մշակույթի նախարարության մրցանակը «Հայ գրատպության 500 ամյակը» , հայ երգիծանկարիչների ասոցացիայի մրցանակը և նկարիչների միության մրցանակը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 1-ին , ժամը 13:00-ին, նկարիչների միությունում: Աշխատանքները կցուցադրվեն մինչև այս տարվա ապրիլի 7-ը, նույն օրն էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետև, ըստ կազմակերպիչների հայեցողության, աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում ու ցուցասրահներում: