ՎիվաՍել-ՄՏՍ-ը Jazz Parking-ի շնորհանդեսի հովանավորն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Jazz Parking-ի շնորհանդեսի հովանավորն է
Մայրաքաղաքի Yans երաժշտական ակումբում կայացել է մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը: Նախագծի երեւանյան շնորհանդեսի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:



 



Ֆրանչայզինգի բացառիկ իրավունք ձեռք բերած նախագիծն այսուհետ կիրականացվի նաեւ Հայաստանում` Jazz Parking Yerevan անունով, եւ բարձրաճաշակ երաժշտություն կներկայացնի բացառապես կենդանի հնչողությամբ:



 



Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերը եղել են «The Voice» նախագծի ռուսական տարբերակի` «ГОЛОС»-ի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչատրյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես են եկել «Հայաստանի ձայնի» մասնակիցների հետ: Ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը եւ այլք:



 



Համերգը վարել են ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաեւ նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է:



 



Jazz Parking նախագիծը Մոսկվայում գործում է 2008թ.-ից՝ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ: Այն իր որակական առումով եւ մասնակիցների թվով նմանատիպը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային եւ այլ ոճի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում:



 



Jazz Parking-ը «The Voice» ծրագրի հետ համագործակցում է թե Ռուսաստանում, թե Հայաստանում: Այստեղ, նույն բեմում ելույթ են ունենում արդեն հայտնի ու ճանաչված աստղեր եւ երիտասարդ սկսնակ կատարողներ, ովքեր շատ հաճախ, հենց այս նախագծի շնորհիվ, դուրս են գալիս ավելի մեծ հարթակ` միջազգային բեմեր:



 



ՎիվաՍել-ՄՏՍ...



Դու կապ ունես: