Մահացել է Ռութ Ջաբվալան

Մահացել է Ռութ Ջաբվալան
Երեկ 85 տարեկան հասակում մահացավ անգլո-ամերիկյան գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Ռութ Փրավեր Ջաբվալան:



 



Երկու անգամ արձակագիրն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն սցենարի հեղինակ: Ջաբվալայի «Տապ եւ փոշի» վեպն արժանացել է հեղինակավոր «Բուքեր» մրցանակի: Երկար տարիներ գրողը բնակվել է Հնդկաստանում, ապա վերջնականորեն հաստատվել ԱՄՆ-ում: Արեւելքի եւ Արեւմուտքի հանդիպումը, նրանց փոխհարաբերությունները Ջաբվալայի վեպերի հիմնական թեմաներն էին: