Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը

Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը:



 



ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ կառավարության հրաժարականի դիմումը Հանրապետության նախագահին ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: