Միջնորդները կկազմակերպեն ԱԳ նախարարների հանդիպում

Միջնորդները կկազմակերպեն ԱԳ նախարարների հանդիպում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկա շաբաթներին կրկին կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ:Այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարության մեջ: Համանախագահները նշել են, որ Նովրուզի ու Զատիկի օրերին շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել: Նրանք հույս են հայտնել, որ այդպես կշարունակվի նաև այսուհետ:


Հայտարարության մեջ նաև նշվում է, որ համանախագահները երկու երկրների նախագահների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված օդանավակայանից կատարվելիք քաղաքացիական թռիչքների հարցը:



Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղ գործընթացին: Միջնորդները նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել արտաքին գործերի նախարարների հանդիպում: