«Հայակի» մրցանակակիրները հայտնի են

«Հայակի» մրցանակակիրները հայտնի են
Այսօր «Արամ Խաչաատրյան» համերգասրահում կայացել է Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ» երկրորդ մրցանակաբաշխությունը`հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթը: Ռեժիսորներ Պիետրո Մարչելլոն իր «Փելեշյանի լռությունը» եւ Արման Երիցյանը՝ «Donkeymentary» ֆիլմերով արժանացան Հայաստանի ազգային Կինոակադեմիայի սահմանած Հատուկ մրցանակին:



ՀՀ մշակույթի նախարարության սահմանած Հատուկ մրցանակին արժանացել է Վիգեն Չալդրանյանը:



«Հայկական կինոյում ներդրած վաստակի համար» մրցանակների են արժանացել  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանը:

Լավագույն ռեժիսոր  է ճանաչվել Հարություն Խաչատրյանը («Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»), լ
ավագույն խաղարկային ֆիլմ`«Այդ ես չեմ»: Նույն ֆիլմից Մկրտիչ Մալխասյանը ճանաչվել է լավագույն օպերատոր:

Լավագույն դերասանուհու մրցանակին արժանացել է Մարիամ Դավթյանը(«Ձայն լռության»), լավագույն դերասանի` Շանթ Հովհաննիսյանը («Գարեգին Նժդեհ»):




Լավագույն սցենարի հեղինակի մրցանակին արժանացել են  Թերեզա Վարժապետյանը եւ  Միքայել Պողոսյանը- («Եթե բոլորը»): Նույն ֆիլմի Վահագն հայրապետյանը ճանաչվել է լավագույն կոմպոզիտոր, Ժենյա Մկրտումյանը`երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, Խորեն Լեւոնյանy` երկրորդ պլանի լավագույն դերասան («Գարեգին Նժդեհ»):  «Թափառում» ֆիլմի համար լավագույն նկարչի մրցանակին արժանացել է Արմեն Ղազարյանը:



Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել  «Փետրվարի 19»-ը, լավագույն վավերագրական ֆիլմ`«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , լավագույն անիմացիոն ֆիլմ  - «Բալետ», լավագույն դեբյուտ`«Փասիանի որսորդը» ,լավագույն արտասահմանյան ֆիլմ`«Սպիտակ վագր»: