Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը կանցկացվի մայիսի 19-ին

Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը կանցկացվի մայիսի 19-ին
Երևանում կանցկացվի հայ մեծ աշուղ Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը:  Այն կկայանա ՀՀ մշակույթի նախարարության, Սայաթ-Նովա մշակութայնի միության ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 19-ին`Սայաթ Նովայի հուշարձանի մոտ:



Ավանդաբար Վարդատոնը նշվում է նաև Վրաստանում: Այս տարի այն տեղի կունենա մայիսի 26-ին` Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում` Սայաթ-Նովայի շիրիմի մոտ: