Մանկավարժական համալսարանից պարզաբանում են

Մանկավարժական համալսարանից պարզաբանում են
«Հրապարակ» օրաթերթի հուլիսի 6-ի «Բոլոր բուհերը պետք է փակել ու կցել պարոն Միրզախանյանին, որ կշտանա» հոդվածի առնչությամբ Մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը պարզաբանում է, որ Մանկավարժական համալսարանին որեւէ մեկը «արվեստի քոլեջ չի տվել»: Կառավարության որոշմամբ, ՀՊՄՀ-ին է միացվել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը, որը ժամանակին պատրաստում էր տարրական դասարանների ուսուցիչներ: Այդ արվել է օրենքի փոփոխության արդյունքում, համաձայն որի դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ մարդիկ դասավանդելու իրավունք չունեն, եւ այլեւս անիմաստ էր պատրաստել տարրական դասարանների ուսուցիչների, երբ համալսարանն ունի Սկզբնական կրթության ֆակուլտետ: Ի դեպ, նման որոշում է կայացվել նաեւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի վերաբերյալ` նրան միացնելով Գյումրիի մանկավարժական քոլեջը: Եվս մեկ անգամ հստակեցնում ենք. երբեւէ հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմում չի գործել եւ չի գործում որեւէ արվեստի քոլեջ:



Ինչ վերաբերում է Մազմանյանի հնչեցրած գնահատականներին, ապա պարզապես հարիր չենք համարում հավասարվել այդ մակարդակի եւ նույն ոճով պատասխանել նրան:



 



ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն