«Պարտքը չվճարելու պատճառով Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը հոսանքազրկվել է»

«Պարտքը  չվճարելու պատճառով Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը հոսանքազրկվել է»

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է. «Երկրորդ մանդրաշը Լենինականում: Նկարահանումներ էինք անցկացնում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում: Երբ խնդրեցի շատ բարեհամբույր աշխատողներին, որ հոսանք միացնենք, չհասկացա, թե ինչ կատարվեց... մարդիկ գլուխները կախեցին ու իրար երես նայեցին... կարճ ասեմ` հոսանքի փող չվճարելու համար անջատել էին 2 օր ա հոսանքը: Գյումրեցիք միշտ առանձնացել են իրենց թասիբով; Համոզված եմ, որ ամբողջ քաղաքը կվճարեր, բայց իրենք ո՞նց իմանան: Իսկ նրանք, ով ՊԱՐՏԱՎՈՐ են իմանալ և գտնել էդ պրոբլեմների լուծումը... ուղղակի խոսք չեմ գտնում ասելու... ահավոր ա: Ես բոլորիս տեղը ինձ մեղավոր ու ստոր եմ զգում»: