Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Բեգլարյանին

Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Բեգլարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են տրանսպորտի եւ կապի ոլորտներում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը պահանջված է եւ մեծապես կնպաստի ինչպես Արցախում տրանսպորտի եւ կապի զարգացմանը, այնպես էլ մեր հանրապետության ամբողջ տնտեսության առաջընթացին: