Հ. Աբրահամյանը համոզում է խնամի Ծառուկյանին` հանել ԲՀԿ թեկնածուին մրցապայքարից

Հ. Աբրահամյանը համոզում է խնամի Ծառուկյանին` հանել ԲՀԿ թեկնածուին մրցապայքարից

Չի բացառվում, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանն ինքնաբացարկ հայտարարի: ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ հարցով զբաղվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. նա փորձում է համոզել խնամի Ծառուկյանին` հանել ԲՀԿ թեկնածուին մրցապայքարից:



Բանն այն է, որ այս տարածաշրջանի ոստիկանապետը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է՝ Արսեն Աբրահամյանը, եւ եթե քաղաքական որոշում լինի՝ ընտրակաշառք բաժանողներին բռնել-դատելու, ապա վերջինս պետք է գործի, հակառակ դեպքում աշխատանքից կարող է թռչել, քանի որ Վովա Գասպարյանը խստիվ զգուշացվել է, որ որեւէ մեկը որեւէ բան «չի բաժանելու»: 



Ի դեպ, մեկուկես տարի առաջ Արսեն Աբրահամյանի դուստրն իրենց փողոցում վրաերթի էր ենթարկել հարեւանի երեխային: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Գագիկ Ծառուկյանն օրերս եղել է մարզում, հանդիպել տեղի իշխանությունների հետ, սակայն թեկնածուի հարցը դեռ բաց է: Ի վերջո, ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկ հայտնելո՞ւ է՝ փորձեցինք ճշտել Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից:«Ոչ, չի հայտնելու»: