Վիլնյուսի 14 էջանոց հռչակագիրը

Վիլնյուսի 14 էջանոց հռչակագիրը

Երեկ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի ավարտից հետո տասնյակ էջերով պաշտոնական տեղեկատվություն դարձավ հասանելի, որոնք նախանշում են գործընկերության ծրագրերը ապագայի եւ հատկապես մինչեւ 2015-ի Ռիգայի գագաթնաժողովն ընկած  ժամանակահատվածի համար: Մի քանի պաշտոնական հաղորդագրություն էլ տարածվեց Հայաստանի իշխանությունների կողմից:



 



Սակայն էականն ու հիմնականը Վիլնյուսում ընդունված հռչակագիրն է՝ 14 էջ ընդհանուր ծավալով, որի ձեւակերպումների եւ բովանդակության միջով կարմիր թելի նման անցնում է ընդհանրական ու նույնական վերաբերմունքն Արեւելյան գործընկերության երկրների հանդեպ` որեւէ կերպ չտարբերակելով ու չառանձնացնելով, դիցուք, Ասոցացման համաձայնագիրն ստորագրած եւ չստորագրած երկրներին: Այդ առումով տեքստն անգամ զարմացնում է:



14 էջի վրա որեւէ երկրի մասին առանձին չի խոսվում` ոչ որեւէ երկրի ձեռքբերումների, ոչ թերացումների մասին: Բոլոր ձեռքբերումները գնահատվում են ըստ ոլորտների, բոլոր ծրագրերը նախանշվում են ըստ ոլորտների, երկրների ներգրավումը նույնպես դիտարկվում է ըստ ոլորտների: 



 



Ըստ այդմ, համաձայն Վիլնյուսյան հռչակագրի 5-րդ կետի, «Վիլնյուսյան գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Վիզային ռեժիմի դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերի կնքումը Հայաստանի Հանրապետության հետ եւ ակնկալում են դրանց արդյունավետ գործադրում: Նրանք սպասում են հետագա քայլեր` Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շարժունակությունն ընդլայնելու ուղղությամբ» (The participants of the Vilnius Summit welcome the conclusion of the Visa Facilitation and Readmission Agreements with the Republic of Armenia and look forward to their effective implementation. They look forward to the next steps towards increased mobility between the EU and Armenia):



 



Համաձայն Հռչակագրի 19-րդ կետի. «Վիլնյուսյան գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են արեւելա եվրոպական գործընկերների աճող մասնակցությունը ԵՄ ծրագրերին եւ համագործակցությունը ԵՄ գործակալությունների հետ: …Նրանք սպասում են Արձանագրության անմիջական գործողության մեջ մտնելուն, որով  Հայաստանին ԵՄ նոր ծրագրերին մասնակցելու հնարավորություն է տրվում: Նրանք սպասում են Արձանագրությունների ստորագրմանը, որոնք հնարավոր կդարձնեն Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին»: (The participants of the Vilnius Summit welcome Eastern European partners increasing participation in EU programmes and cooperation with EU Agencies. … They look forward to the imminent entry into force of the Protocol enabling Armeniaևs participation in new EU programmes. They look forward to the signature of the Protocols enabling Azerbaijanևs and Georgiaևs participation in EU programmes):



 



Համաձայն Հռչակագրի 34-րդ կետի՝ «Վիլնյուսյան գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են Ուկրաինայի հետ Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագրի սահուն ստորագրման եւ ուժի մեջ մտնելու կարեւորությունը, սպասում են Ադրբեջանի ավիացիոն բանակցությունների հաջորդ քայլերին եւ Հայաստանի հետ նույնաբովանդակ բանակցույուններ սկսելուն»: (The participants of the Vilnius Summit stress the importance of a swift signature and entry into force of the Common Aviation Area Agreement with Ukraine, look forward to the next steps in the aviation negotiations with Azerbaijan and look forward to the start of similar negotiations with Armenia):



Շարունակելի



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]