Մովսիսյանը սկլերո՞զ ունի

Մովսիսյանը սկլերո՞զ ունի

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ, ԱԺ արտահերթ նիստի գազի վերաբերյալ համաձայնագրերի քննարկման ժամանակ, սկլերոզով հիվանդ էր հիշեցնում: Նախարարը կամ սահուն «կռուտիտներ» էր անում պատգամավորների հարցերին ի պատասխան, կամ էլ ասում, թե լավ չի հիշում:



Ի վերջո, պատգամավորները որոշեցին «ղժժալ» նախարարի վրա: Մասնավորապես, Թեւան Պողոսյանը հարցը հնչեցնելուց առաջ նախարարին հեգնեց. կարծում եմ՝ «այս մի բանը գոնե Ձեր հիշողության մեջ տեղավորված կլինի»:



Ապա պատգամավորը խնդրեց նախարարին տալ անուններ, որոնք մասնակցել են գազի գնի բանակցային գործընթացներին: Սակայն Մովսիսյանը կրկին շրջանցեց հարցը, միայն ի պատասխան հայտարարելով, թե պատգամավորի հիշատակած մասնագետներ եւս եղել են խմբում: