Հայացք Բրյուսելից. Ինչ կար Դավութօղլուի մտքին, երբ եկավ Հայաստան

Հայացք Բրյուսելից. Ինչ կար Դավութօղլուի մտքին, երբ եկավ Հայաստան

Բրյուսելում գտնվող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ, հայտնի լրագրող-վերլուծաբան Ամանդա Փոլը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես ասել է.



 



- Դավութօղլուի մասնակցությունը ՍԾՏՀ հերթական նստաշրջանին Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը  բանակցային սեղան վերադարձնելու հնարավորություն էր:



 



Գաղտնիք չէ, որ Դավութօղլուն այս հարցը բարձրացրել է ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի  12-ին նրա՝ Անկարա կատարած այցի ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սանկտ Պետերբուրգում, այնպես էլ նոյեմբերի 18-19-ին իր՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում:



 



Նա Երևան էր եկել Թուրքիայի հայկական մտավորականության մի քանի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Դա տպավորություն  ստեղծեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Թուրքիան ջանում է  կարգավորման նոր գործընթաց սկսել՝ նաև Թուրքիայի հայ համայնքին օգտագործելով որպես կամուրջ դեպի և Հայաստան, և հայկական Սփյուռք:



 



Այս ջանքերը  վայելում են ներքին համայնքի աջակցությունը, այնինչ շատ հայաստանցիներ այս նախաձեռնությունը դիտարկում են որպես մի մեխանիզմ, որը 2015-ին ընդառաջ՝ կմեղմի այն ճնշումները, որոնք հնարավոր է ուղղվեն Թուրքիայի դեմ:



 



Ամանդա Փոլի հետ հարցազրույցն ամբողջությամբ տես այստեղ: