Փետրվարի 18-ի համար դեռ որոշում չունեն

Փետրվարի 18-ի համար դեռ որոշում չունեն

Հայտնի՞ են Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր դնեու ցանության և ապա՝ վայր չդնելու որոշման պատճառները՝ Tert.am-ի այս հարցին ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասել է. «Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է իր որոշման մասին: Ամբողջովին ողջունում եմ իր այդ քայլը, այդ պատասխանատվությունը, որ ինքը հանձն է առել և այս մեկ ամսվա ընթացքում ծանրութեթև անելով բոլոր կողմ և դեմ փաստարկները` եկել է եզրակացության, որ պետք է շարունակի իր գործունեությունը:



 



Քանի որ կուսակցության հետ չէր կապված մանդատը վայր դնելու պատճառը, բայց, ըստ էության, «Ժառանգության» հետ է կապված հետագա շարունակությունը, ողջունելի է, որ նա այս ամենը ծանրութեթև անելիս նկատի է առել նաև այն, թե ինչ կլինի «Ժառանգության» հետ իր` մանդատը վայր դնելու դեպքում»:




Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ փետրվարի 18 -ին հանրահավաք հրավիրելու խնդրին, Մարտիրոսյանը նշել է. «Թե՛ ե ս, և թե ՛ Հովսեփ Խուրշուդյանն արդեն մեկնաբանել ենք այդ իրազեկումը: Քանի որ մենք օրենքով պետք է հանրահավաքից մեկ շաբաթ առաջ հայտարարենք միջոցառում անկցկացնելու մասին՝ անկախ նրանից, թե ինչ միջոցառում է, մենք այդ հայտը ներկայացրել էինք: Թե ամսի 18-ին ինչ կլինի, ինչ ձևաչափ կունենա հավաքը՝ հանդիպու՞մ, հանրահավա՞ք, թե՞ ինչ, դեռ հստակեցված չէ»:



 



Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ այստեղ: