170 հազար ՀՀ քաղաքացի՝ ռիսկային խմբում

170 հազար ՀՀ քաղաքացի՝ ռիսկային խմբում

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան միգրացիոն հարցերով աշխատակից Սվետլանա Ստեպանովան gazeta.ru-ին հայտնել է, որ Հայաստանի մոտ 170 հազար քաղաքացիներ, որոնց ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը լրացել է և որոնք չեն ձևակերպել աշխատանքային գործունեության համար փաստաթղթեր, հայտնվել են Ռուսաստան մուտքի արգելքի «ռիսկային խմբում»:



 



Մուտքի արգելքը նրանց համար կտևի երեքից հինգ տարի՝ կախված Ռուսաստանում կեցության խախտումների տեսակից:



 



Ռուսաստան մուտքի արգելքի մասին շատ քաղաքացիներ իմացել են միայն, երբ գնելով ինքնաթիռի տոմսեր, պատրաստվել են դուրս գալ Հայաստանից: Միայն օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում են քաղաքացիներն իմացել, որ չեն կարող մեկնել Ռուսաստան: Ընդ որում՝ տոմսերը նրանց չեն վերադարձվել և չեն էլ հետևել մերժման բացատրություններ, ինչը նրանց մոտ վրդովմունք է առաջացրել, գրում է gazeta.ru-ն:



 



Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես հաղորդել է Ստեպանովան, բնակվում է Հայաստանից մոտ 800 հազար աշխատանքային ներգաղթյալ: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի ձևակերպման Ռուսաստանում կարող են գտնվել միայն 90 օր: Դրանից հետո նրանք պետք է լքեն Ռուսաստանը և կարող են վերադառնալ միայն երեք ամիս անց: Հայերը, սակայն, միակ դժբախտները չեն այս առումով: Համաձայն այդ օրենքի՝ տարվա սկզբից մինչև փետրվարի 10-ը ներառյալ արգելափակվել է 573 հազար օտարերկրացու մուտքը երկիր: