Խոսիր, ով ԲՀԿ, դա Օսկանյանի կարծի՞քն էր, թե՞...

Խոսիր, ով ԲՀԿ, դա Օսկանյանի կարծի՞քն էր, թե՞...

Կարեն Ավագյանը քիչ էր, հիմա էլ Էդուարդ Շարմազանովը:



 



Վերջինս  ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի վերջերս արված հայտարարությանը, որ Մաքսային միության անդամակցության որոշումը հետ քայլ էր և կարծիք հայտնել, թե այս անգամ էլ ԲՀԿ-ականները կուղղեն նրա սխալը, ինչպես արեցին ԱԺ ընտրություններից առաջ:



 



«Ինձ համար այդպես էլ պարզ չէր, թե հնչեցրած տեսակետը պատգամավոր Օսկանյանի կարծի՞քն է, թե՞ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը: Եթե «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները նման կարծիք հայտնեին, ապա մի տեղ հասկանալի կլիներ: Սակայն քննադատական այդպիսի ելույթ է ունենում մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը հանդես է գալիս Բելառուսի, Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական սերտ հարաբերությունների խորացման օգտին»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ, ամենայն հավանականությամբ, Վարդան Օսկանյանը հերթական անգամ վատ դրության մեջ է դնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:



 



Նա հիշեցրել է նաև, որ 5-րդ գումարման ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Վարդան Օսկանյանը միամտաբար և անկեղծ ասաց, որ ընտրողների հետ հանդիպման գնացած Գագիկ Ծառուկյանի գրպանում ատրճանակ էր:  «Մինչդեռ, բացի իրենից ԲՀԿ բոլոր պատասխանատուները պնդում էին, որ իրենց առաջնորդի գրպանում «Վերտու» հեռախոս էր»,- ասել է նա: