«Փարաջանովը» սահմաններ չի ճանաչում

«Փարաջանովը» սահմաններ չի ճանաչում

««Փարաջանով» ֆիլմը Ուկրանիում ուկրանիական է, Ֆրանսիայում ֆրանսիական, Հայաստանում հայկական. այն սահմաններ չի ճանաչում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Փարաջանով» ֆիլմի ռեժիսոր Սերժ Ավետիքյանը: Վերջինիս խոսքով՝ խորամանկ քյալ էր դառնալ ֆիլմի ռեժիսոր և մարմնավորել Փարաջանովին: «ֆիլմերում ես ռեժիսոր Փարաջանովն էի, որը կարող էր չխաղալ, այլ պարզապես լինել ֆիլմերի ռեժիսոր»,- անկեղծացավ Սերժ Ավետիքյանը: Նրա խոսքով՝ եթե չլիներ Փարաջանով՝ ստիպված կլիներ կրկնօրինակել, նմանվել Փարաջանովին:



 



«Միայն մորուք էի դրել, որևէ այլ նմանություն չկա և արդյունքում ոչ ես եմ նման Փարաջանովին, ոչ էլ մեր ֆիլմն է նման Փարաջանովի ֆիլմերին»,-ասաց Ավետիքյանը` հավելելով, որ Փարաջանովի «տնազը» պետք չէր անել, հիմնական նպատակն էր՝ մարմնավորել, այլ ոչ թե կրկնօրինակել ռեժիսորին:



 



Մյուս նպատակներից մեկն էլ այն է եղել, որ այսօր սերնդին պետք է ցուց տրվեր, թե ինչպիսի համարձակ արտիստներ են եղել այդ ժամանակաշրջանում, որոնք այժմ բացակայում են: Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է Ուկրաինայում: Սցենարը դոկումենտալ է՝ ներկայացնում է Փարաջանովի 30 տարվա կյանքը: Ֆիլմի բյուջեն կազմել է 2 մլն եվրո :



 



Սերժ Ավետիքյանը անդրադարձավ նաև «Փարաջանով» ֆիլմի համառեժիսորներից մեկի՝ Օլենա Ֆետիսովայի հայտարարությանը, ով հրաժարվել էր ՀՀ-ում պետական մրցանակի համար իրեն բաժին հասած գումարից: Նա նշեց, որ Ֆետիսովան որոշել է արտահայտել իր քաղաքացիական դիրքորոշումը:



 



«Արվեստագետի դերը մնում է ազատ ստեղծագործելը: Հարգում եմ Ֆետիսովայի կարծիքը»,- ասաց Ավետիքյանը: Ֆիլմն արդեն հասցրել է միջազգային կինոփառատոններում 6-7 մրցանակի արժանանալ: Փառատոններից մեկի մրցանակն, ի դեպ, ինչպես նշեց Ավետիքյանը 12 շիշ գինի է եղել: Ավետիքյանը նշեց նաեւ, որ ֆիլմն առաջիկայում մասնակցելու է փառատոնների՝ Բուխարեստում, Ֆրանսիայում:



 



Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Ֆրանսիայում էլ ֆիլմը չի հապաղելու հավուր պատշաճի ներկայանալու է և իր արժանի գնահատականն է ստանալու: «Կինոյի ասպարեզում հայ-ֆրանսիական համագործակցությունը շատ սերտ է. «Փարաջանովը» կարծես ավետիս էր՝ հայ-ֆրանսիական համագործակցության»,-ասաց Ռենոն:



Աննա Մաթևոսյան