Մետրոպոլիտենի տնօրինությունը չի կարողանում հիմնավորել

Մետրոպոլիտենի տնօրինությունը չի կարողանում հիմնավորել

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները դիմել են դատարան և պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և վճարել հասանելիք գումարը։ Հիշեցնենք, որ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ամիսներ առաջ Մետրոպոլիտեննի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնում։ Ակցիայի աչքի ընկնող աշխատակիցներից երեքը՝ մեքենավարներ Գագիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի աշխատանքից ազատվեցին։






Այժմ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ սկսվել է գործով քննությունը։ «Դատարան պահանջ եք ներկայացրել՝ աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդում լինելու ժամանակահատվածի ողջ գումարը վճարելու վերաբերյալ»,-ասաց հայցվորների ներկայացուցիչ Քրիստինա Գևորգյանը։ Ներկայացուցչի խոսքով պատասխանող կողմը չկարողացավ մինչ օրս ներկայացնել իր հիմնավորումները, թե ինչի համար են աշխատանքից ազատել։






«Աշխատանքից ազատել էին աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով՝ «Աշխատանքային օրենսգրքի» 113-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, բայց նախնական դատական նիստին պատասխանող կողմը նույն հիմնավորումը չի ներկայացնում աշխատանքից ազատելու համար»,-ասաց Գևորգյանը: Աշխատակիցներից Սևակ Հովհաննիսյանի խոսքով Մետրոպոլիտենի աշխատակիցները տնօրինությանը հորդորել են, որ անօրինական կերպով են աշխատանքից չազատեն և հաշտության եզրեր գտնեն։






Սակայն մեր հորդորը մերժեցին և չհամաձայնվեցին, որ վեճը լուծվի արտադատական ճանապարհով, բայց տնօրինությունից մերժեցին և աաշխատակիցներին էլ ասեցին, որ մյուս անգամ այդ հարցով եթե դիմեցիք նրանց օրը կընկնեք»,-ասում է Մետրոպոլօիտենի նախկին աշխատակից Սևակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեզանից պահանջում են, որ մենք ներողություն խնդրենք իրենցից և զղջանք մեր արածի համար։ Նախկին աշխատակից Գագիկ Գալստյանի խոսքով էլ իրենք պատրաստ են նորից աշխատել Մետրոպոլիտենում, քանի որ իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն կարողանում գտնել և այսօր ֆինանսական լուրջ խնդիրների առջև են կանգնած։