Թող հաղթի ամենա-ամենան

Թող հաղթի ամենա-ամենան

Իհարկե մեզ համար ամենակարևորը Արամ MP3-ի հաղթանակն է: Մենք չենք էլ կասկածում, որ Հայաստանի ներկայացուցիչն իր երգով համաեվրոպական օվացիաներ է առաջացնելու, հուզելու է բազում-բազում սրտեր ու երգի միլիոնավոր սիրահարների: Բայց Եվրատեսիլը, այս մասին հաճախ է խոսվել, գնահատման փուլում դառնում է խոցելի, խոցելի քաղաքական կողմնորոշումների, նկրտումների, համակրանքների և հակակրանքների կողմից:



 



Չէի կամենա, որ Հայոց ցեղասպանության եկող 100-ամյա տարելիցը դեր խաղա Արամի հաղթանակում՝ վերածելով այն խղճմտանքի կամ կարեկցանքի հաղթանակի: Թող մեզ գնահատեն ըստ երգի, ըստ կատարման, ըստ բեմական կեցվածքի, ըստ անձնական համակրանքի: Այս առումներով մենք չենք զիջում մյուս մասնակիցներին:



 



Չէի ցանկանա, որ Ուկաինային ու Ռուսաստանին գնահատեին ըստ քաղաքական իավիճակի կամ ըստ ԵՄ երկրների կիրառած պատժամիջոցների: Ազնիվ չէ:



 



Արդար չի լինի երգչին ու նրա երգը սպանել հանուն ինչ-ինչ հաշվարկների:



 



Էդիկ Անդրեասյան