Արտեմ Ասատրյանը ճնշումներից տեղյակ չէր, պատասխաններն էլ անորոշ էին

Արտեմ Ասատրյանը ճնշումներից տեղյակ չէր, պատասխաններն էլ անորոշ էին

Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ, որ եղել են ճնշումներ քաղաքացինեի վրա՝ չգրել դիմումներ պարտադիր բաղադրիչից կամավոր հրաժարվելու վերաբերյալ:



 



«Կառավարությունը բացառում է նման դեպքերը, որ քաղաքացիների վրա կարող են ճնշումներ գործադրվել դիմում գրելու հարցում: Համապատասխան օրենքն արդեն մտել է ուժի մեջ և բոլոր քաղաքացիները, ովքեր դիիմում կգրեն, կազատվեն պարտադիր կուտակային համակարգից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ասատրյանը:



 



Դիտարկմանը, թե տարբեր դպրոցներում և համալսարաններում արդեն ճնշումներ են գործադրվում քաղաքացիների վրա, նախարարը նշեց, որ ինքն այս պահին նման տեղեկատվություն չունի:



«Եթե հստակ փաստեր լինեն ճնշումների վերաբերյալ, մենք այդ հարցին կանդրադառնանք: Յուրանքանչյուր կոնկրետ դեպք քննության առարկա կլինի»,- վստահեցրեց  նախարարը:



 



Նախարարը նաև նշեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան աշխատակիցներ, ովքեր պարտադիր կուտակային համակարգի մասնակիցներ են, սակայն այս պահին ինքը չունի նման տեղեկություն, որ նրանցից որևէ մեկը ցանկություն ունի հրաժարվել համակարգին մասնակցությունից: «Ես կարծում եմ, որ սոցիալական ոլորտի աշխատողներն ավելի լավ են պատկերացնում այս բարեփոխման էությունը, և դա է պատճառը, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել համակարգից»,- ասաց Ասատրյանը:



 



Hraparak.am-ի հարցին, թե իրենց նախարարության աշխատողները մինչև պարտադիր բաղադրիչի գործարկու՞մն էլ էին կամավոր օգտվում այս համակարգից, Ասաստրյանը տվեց խիստ անորոշ ու հարցի էությունից չբխող պատասխան. «Համակարգին կամվոր մասնակիցների թիվը ընդհանրապես Հայաստանում շատ փոքր է եղել»:



 



Իսկ մեր հստակեցնող հարցին, թե իրենք, այդուհանդերձ, բացառու՞մ են, որ ճնշումներ կարող են լինել գործատուների և աշխատողների վրա, սոցիալական հարցի նախարարը վստահեցերց, որ այո, բացառում են:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ