BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից ու կողաշրջվել. 4 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից ու կողաշրջվել. 4 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Հունիսի 3-ին` ժամը 04:09-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:




Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:




Պարզվել է, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 1-ին կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 SM 868 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդը և 3 ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:




Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: