Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը զգուշացնում է.



Հունիսի 3-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում և Սյունիքում հնարավոր են ինտենսիվ և տևական անձրևներ, կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:



Հանրապետության տարածքում՝



02.06arm



Հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:



Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:



Օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 5-7 աստիճանով, 5-7-ին նույնքան կբարձրանա:



Երևանում`



02.06.2014arm



Հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: