Հայտնաբերվել է օձ

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 9-ին, ժամը 14.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող շինանյութի խանութում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ