Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ծիրան-ծիրան «ման գալ» սիրող Համիկ Մկրտչյանին

Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ծիրան-ծիրան «ման գալ» սիրող Համիկ Մկրտչյանին

 Մինչ ԱԺ-ն բարեփոխվում է, կառավարությունը դե-բարեփոխվում է: Երեկ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ԱԺ գործերի կառավարիչ, ծիրան-ծիրան «ման գալ» սիրող Համիկ Մկրտչյանին, որի հետ «բարեփոխիչ» Հրայր Թովմասյանը չցանկացավ աշխատել, որովհետեւ, ինչպես տեղեկացնում են ԱԺ մեր աղբյուրները, բացի «ծիրանից», ընկեր Համիկն այլ մրգեր եւ «գույքեր» եւս սիրում է, ինչի համար էլ ԱԺ նախկին աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանը «հրահանգել» էր նրան ազատվելու դիմում գրել, սակայն Արգամիչն արգելափակել էր գործընթացը: Փաստորեն, կրտսեր Դումանյանը պրծում չունի ընկեր Համիկից. նրանք կշարունակեն հիմա էլ կառավարությունում միմյանց հետ աշխատել: Հիշեցնենք. օրեր առաջ մեր հարցմանն ի պատասխան` կտանե՞ք ընկեր Համիկին կառավարություն, Դումանյանն ասել էր` լավ էլ աշխատում է ԱԺ-ում, ինչո՞ւ տանենք: