Պան Գի Մունը հրադադարի կոչ է արել Ուկրաինայի հակամարտող կողմերին

Պան Գի Մունը հրադադարի կոչ է արել Ուկրաինայի հակամարտող կողմերին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Դոնեցկի և Լուգանսկի զինված խմբավորումների գործողությունները և, միևնուն ժամանակ, կոչ արել ուկրաինական բանակին՝ զսպվածության, հուլիսի 7-ին հայտնել է ՄԱԿ մամլո ծառայությունը:



 



Աշխարհազորի գործողությունները Պան Գի Մունը անվանել է «անօրինական», բայց և ուկրաինական իշխանություններին հորդորել՝ անել ամեն ինչ, երաշխավորելու Ուկրաինայի հարավ-արևելքի մեծաթիվ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:



 



Ուժի կիրառումը չի օգնի հակամարտության կարգավորմանը՝ նշել է Պան Գի Մունը: «Ամենակարևորը կրակի դադարեցման ռեժիմի վերականգնումն է և դրա պահպանումը երկուստեք: Անհրաժեշտ է շարունակել քաղաքական և դիվանագիտական գործընթացը՝ բռնությունների վերջնական դադարեցման և ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը: